Քաղաքագիտության եւ տնտեսության ոլորտի գիտական փորձագետները որոշել են փորձ անցկացնել, որը պարզել է, թե ինչ կկատարվի, եթե ԱՄՆ-ը վերանա երկրի երեսից:
Մասնագետները վերլուծել են յուրաքանչյուր պետության համար դրա հետեւանքներն առանձին-առանձին: Դրանից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդկությանը աղետ կսպառնա, եթե Ամերիկան դադարի գոյություն ունենալ, հայտնում է Planet-today-ը:
Ընդ որում, մասնագետները հաշվի չեն առել պատերազմի ազդեցությունը ԱՄՆ անհետանալու վրա: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ սկզբում աշխարհում վրա կհասնի տնտեսական խորը ճգնաժամ:
Բանն այն է, որ ֆինանսական ակտիվների հսկա զանգված գտնվում է ԱՄՆ-ում: Այդ պատճառով նման քանակությամբ փողերի կորուստը իր հետեւից կբերի համապատասխան հետեւանքներ:
Տասնամյակներ պետք կլինեն, որպեսզի տնտեսությունը կարգի գա, որպեսզի ԱՄՆ-ի նման գերտերություն հայտնվի, որը կփոխարինի նրան:
Հավանական է, որ նրա տեղում հայտնվի Չինաստանը կամ Ռուսաստանը:




























