Իդեալական ընկերության մի քանի նշան: Թեպետ Facebook-ը, Instagram-ը եւ Twitter-ը մեզ թույլ են տալիս մշտապես փոխանակել մեր ընկերների մասին վերջին տեղեկությունները, միասին լինելու եւ զրուցելու կարիքը պահպանվում է, հայտնում է Planet-today-ը:

Իդեալական ընկերության նշաններից մեկը ուրիշի դրության մեջ մտնելն է: Շատ հաճախ մարդիկ վիճում են ամեն մանրուքից, սակայն յուրաքանչյուրն ուզում է, որ իրեն հասկանան եւ իրեն ուշադրություն դարձնեն: Երբեմն դրա համար բավական է ուղղակի ակտիվ լսել միմյանց:

Մեկ այլ կարեւոր նշան է անշահախնդրությունը: Ընկերները, որոնք մտածում են ոչ միայն իրենց մասին, այլ նաեւ կարող են նաեւ մտածել ուրիշի մասին, միայն ամրացնում են ընկերությունը:

Պետք է առանձնացնել նաեւ ընդհանուր շահերը՝ լինի դա հոբբի, սպորտ, կրթություն, նպատակներ, թե այլ բան: Մարդիկ նախընտրում են ժամանակ անցկացնել նրանց հետ, ում հետ ընդհանուր բաներ ունեն: