Երիտասարդ ամերիկացիներից շատերը կուտակած նույնիսկ մեկ դոլար չունեն, որն անհրաժեշտ կլիներ թոշակի անցնելիս: Չիկագոյի GenForward համալսարանի իրականացրած հարցմամբ պարզվել է, որ ԱՄՆ-ի 18-ից 30 տարեկան բնակիչների գրեթե 48 տոկոսը թոշակի համար ոչ մի խնայողություն եւ պետական թոշակի հասանելիություն չունի:
Ամերիկացիների յուրաքանչյուր նոր սերունդ ավելի շատ է կախված թոշակի համար նախատեսված անձնական միջոցներից: Այդ պատճառով պետական եւ մյուս ավանդական թոշակների տրամադրումը ավելի հազվադեպ է դառնում: Հարցման համաձայն՝ Միացյալ Նահանգներում բնակվող երիտասարդների միայն 7 տոկոսն է կարողանում թոշակի գնալու համար ամսական բավարար գումար կուտակել:
Դրանից զատ, երիտասարդ ամերիկացիները հավանաբար սոցիալական ապահովության ավելի քիչ նպաստներ կստանան, քան նրանց ծնողները կամ տատիկ-պապիկները: Քանի որ այդպիսի նպաստներ ստանալու տարիքային շեմը բարձրացվել է մինչեւ 66-67 տարեկան, եւ շատերը ստիպված կլինեն ապրել իրենց կուտակած միջոցներով: Երիտասարդների մոտ 28 տոկոսն ընդհանրապես սոցիալական ապահովության համակարգին հավատ չի ընծայում:
Չնայած այս ամենին, երիտասարդ ամերիկացիների մեծ մասը չի կարողանում բավարար միջոցներ կուտակել, որպեսզի հետո հանգիստ թոշակի անցնի:
GenForward-ի հարցմանը մասնակցել է 18-ից 30 տարեկան ԱՄՆ-ի 1851 երիտասարդ քաղաքացի:




























