Տիրոջ գերեզմանի տաճարում վերականգնողական աշխատանքների ղեկավար Անտոնիա Մարոպոլուն ասել է, որ մասնագետները նախատեսում են Հիսուսի հանգստավայրի վրայի մարմարե սալաքարին ոչ մեծ պատուհան բացել:  Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է  ՌԵՆ ԹՎ-ի հետ հարցազրույցում:

Մարոպոլուի խոսքով՝ ուխտավորներն անցքի միջով Հարության հանգստավայրի մի մասը տեսնելու հնարավորություն կստանան:

Հոկտեմբերի 27-ին հաղորդվել էր, որ հնագետներն առաջին անգամ հանել են Քրիստոսի հանգստարանի մարմարե սալաքարը, որը դրվել է 1555 թվականին: Գիտնականների կարծիքով՝ գերեզմանը բացելը թույլ կտա պարզել, թե ինչու է սուրբ Ելենան, որը Երուսաղեմում պեղումներ է կատարել 4-րդ դարում, որոշել, որ այդ գերեզմանն է Քրիստոսի թաղման վայրը: