Քալիֆորնիայի Չեփմենի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ կանանց այն տղամարդիկ են դուր գալիս, որոնց քաշը նորմայից ավել է:

Հոգեբան Դեւիդ Ֆրեդերիկը ներկայացրել է հարցման արդյունքները, որոնց 60 հազար մարդ է մասնակցել:

Հավաքած տվյալները վերլուծելով՝ գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ կանայք ենթագիտակցորեն ձգտում են գեր տղամարդկանց հետ հարաբերությունների: Հարցման արդյունքներով՝ գեր տղաներն ավելի շատ սեքսուալ զուգընկերուհիներ են ունեցել, քան սլացիկ եւ ձիգ տղամարդիկ:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ավելի հաճախ ընտրում են այն տղամարդկանց, որոնց քաշը 70-ից մինչեւ 90 կգ-ի միջակայքում է:

Հոգեբանները նշել են, որ իրենց կազմվածքին շատ ժամանակ տրամադրող տղամարդիկ առավել հաճախ կենտրոնացած են սեփական անձի վրա, ինչն աղջիկներին այնքան էլ դուր չի գալիս: Իսկ ահա նիհարները մեծ մասամբ շատ կաշկանդված են, ինչը նույնպես աղջիկներին դուր չի գալիս: