Ամերիկյան Վիրջինիա նահանգի Մարթինսվիլ քաղաքում NASCAR ավտոարշավից հետո գրանցված վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել է 22-ի: Զոհեր չկան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով USA Today Sport-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր շուրջ տասը տուժածի մասին:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի: NASCAR ավտոարշավից տուն վերադարձող վարորդը նախ բախվել է Jeep մեքենայի, այնուհետեւ վրաերթի ենթարկել հետիոտներին: