Նյու Յորքի Dessert Kitchen սրճարանում, որի ճաշացանկում ասիական կերակրատեսակներ կան, որոշել է ուրախացնել արեւելյան խոհանոցի սիրահարներին անսովոր աղանդերով՝ ռամեն արիշտայի տեսքով պաղպաղակով, հայտնում է Kedem–ը։

Արիշտա-պաղպաղակը վառ երկնագույն է ու պատրաստված է դոնդողից ՝ ճապոնական կանտեն ջրիմուռի հիմքով։ Արիշտան մատուցում են խտացված կաթից ու զանազան հավելումներով սառույցից պատրաստված «ապուրի» մեջ, որպեսզի այն հիշեցնի արգանակով հանրահայտ արիշտան։ Բուսակերների համար նախատեսված է նաեւ կոկոսի կաթով տարբերակը։