Փարիզի իշխանությունները սկսել են տարհանել մետրոյի «Ստալինգրադ» կայարանի մերձակայքում միգրանտների հիմնած անօրինական ճամբարում հաստատվածներին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Գործողությունը սկսվել է առավոտյան 8:00-ին: BFM TV-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը տարհանվողներին խմբերի է բաժանում՝ փաստաթուղթ չունեցողների եւ պաշտոնապես ապաստանի տրամադրման համար դիմածների:
Որոշ գնահատականներով՝ ճամբարում 2-2.5 հազար միգրանտ է բնակվում:
Առաջին անգամ չէ, որ իշխանությունները փորձում են վերացնել այս ճամբարը: Վերջին անգամ հարկադիր տարհանում է իրականացվել սեպտեմբերի կեսերին. այդ ժամանակ ճամբարից 1.4 հազար մարդ է տարհանվել:




























