«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը, որը օգոստոսին Երեւանի «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատվել էր, արդեն կարողանում է առանց հենակների օգնության քայլել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Նա նշեց, որ վերջին վիրահատությունից հետո իր պաշտպանյալի առողջական վիճակը համեմատաբար լավացել է:

«Իսկապես դրական դինամիկա կա, նույնիսկ, երբեմն առանց հենակի կարողանում է քայլել: Անհամեմատ լավացել է վիճակը, սակայն, ամբողջական առողջացման համար դեռ ժամանակ է հարկավոր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին վիրահատել էին օգոստոսի 30-ին: կ Աշոտ Պետրոսյանի ոտքին տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել: