Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 6-րդ տուրում Երեւանի Միկան կրեց առաջին պարտությունը: Ռուսաստանի Էկոնոմիստի հետ մրցապայքարում վճռական եղավ Անդրեյկին – Փաշիկյան պարտիան: Հայ շախմատիստը պարտություն կրեց: Մյուս պարտիաներում գրանցվեց ոչ ոքի:

6-րդ տուր

Էկոնոմիստ, Ռուսաստան – Միկա, Երեւան` 3,5:2,5

Պավել Էլյանով – Լեւոն Արոնյան` 0,5:0,5

Եվգենի Տոմաշեւսկի – Վլադիմիր Հակոբյան` 0,5:0,5

Եվգենի Ալեքսեեւ – Գաբրիել Սարգսյան` 0,5:0,5

Դմիտրի Անդրեյկին – Արման Փաշիկյան` 1:0

Ալեքսանդր Մոիսեենկո – Հրանտ Մելքումյան` 0,5:0,5

Հուա Նի – Տիգրան Լ. Պետրոսյան` 0,5:0,5

 

ՍՕԿԱՐ, Ադրբեջան – Շախմատային ակումբ, Սանկտ Պետերբուրգ` 3,5:2,5

Շախմատ-64, Մոսկվա – Չեռնիգով, Ուկրաինա` 3:3

Յուգրա, Ռուսաստան – Նովի Բոռ, Չեխիա` 4:2

Բիհաչ, Բոսնիա – Բադեն-Բադեն, Գերմանիա` 1,5:4,5

 

Մրցաշարային աղյուսակը 6 տուրից հետո.

1. Էկոնոմիստ – 12

2. Յուգրա - 10

3. ՍՕԿԱՐ – 10

4. Չեռնիգով – 9

5. Միկա – 9

6. Բադեն-Բադեն – 9

7. Շախմատ-64 – 9

Կանանց առաջնության 6-րդ տուրում Միկայի թիմը 1:3 հաշվով պարտվեց Մոնտե Կառլոյի թիմին եւ 7 միավորով 5-րդ տեղում է: