Մարոկկոյում մեկնարկած ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում անհաջող են հանդես եկել Հայաստանի երկու ներկայացուցիչները` Գրիգոր Իվանյանն ու Գոռ Հարությունյանը:
55 կգ քաշային Իվանյանը միայն առաջին գոտեմարտում է հաղթանակ տարել: Երկրորդ գոտեմարտում նա պարտություն է կրել եւ դուրս է մնացել պայքարից:
60 կգ քաշային Հարությունյանը երկու հաղթանակ է տարել եւ գրավել է 5-րդ տեղը: Առաջին գոտեմարտում Հարությունյանը պարտության է մատնել Բելառուսը ներկայացնող Վահե Թութխալյանին:





























