ԱՄՆ Քալիֆորնիայի եւ Մասաչուսեթսի նահանգների բնակիչները քվեարկել են մարիխուանայի օրինականացման օգտին, գրում է The New York Times-ը:

5 նահանգ՝ Քալիֆորնիան, Մենը, Մասաչուսեթսը, Արիզոնան եւ Նեւադան, քվեարկել են բուժման նպատակով մարիխուանան օրինականացնելու օգտին:

Եվս 4 նահանգում՝ Ֆլորիդայում, Հյուսիսային Դակոտայում, Մոնտանայում եւ Արքանզասում, ընտրողները որոշում են, թե արժի արդյոք այն օգտագործել բժշկական նպատակներով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե մարիխուանայի վաճառքն օրինականացվի գոնե Քալիֆորնիայում, որտեղ ապրում է 39 մլն մարդ, ապա ԱՄՆ բյուջեն մինչեւ 18 մլրդ դոլար եկամուտ կունենա: