Իռլանդացի գրող Մայք Մաքքորմաքն արժանացել է Գոլդսմիթի համալսարանի պատվավոր մրցանակին «Արեւային կորսետ» վեպի համար, հայտնում է The Irish Times-ը: Tramp Pres-ի հրատակարած գիրքն ունի 223 էջ: Վեպը գրվել է մեկ նախադասությամբ:
«Քաղաքականություն, ընտանիք, ամուսնություն, առողջություն, քաղաքացիական պարտք եւ բնապահպանություն, սրանք այն թեմաներից են, որոնք արծարծում է հեղինակը իր վեպում, որը լիրիկական, բայց կուռ արձակի ժանրով է շարադրված»,- ասել է ժյուրիի անդամ Բլեյք Մորիսոնը:
Փորձարարական գեղարվեստական գրականության ոլորտում տրվող մրցանակը կազմում է 12 հազար դոլար: Այն 2013-ին սահմանել էր Լոնդոնի Գոլդսմիթի համալսարանը:
Մաքքորմաքը այդ մրցանակին է արժանանում արդեն 4-րդ անգամ:



























