Գանայում հայտնվել է թանգարան, որը կարող է տեղաշարժվել երկրի տարածքով, գրում է The Guardian-ը:
«Կրպակ-թանգարանը» աֆրիկացի գրող եւ ռեժիսոր Նանա Օֆորիատտա Այմայի նորարարական մշակումն է:
Պարբերականը նշում է, որ Այման օգտագործել է աֆրիկյան ճարտարապետության առանձնահատկությունները՝ կիսաօրինական կոնտեյներներ, որոնք կան բոլոր փողոցներում, որոնք օգտագործում են բոլոր մեխանիկները, վարսավիրները եւ առեւտրականները:
Այմայի խոսքով՝ ինքը սկսել է մտածել այդ նախագծի շուրջ Բրիտանական թանգարանում: Նրան տպավորել էր այն, թե ինչպես են աֆրիկյան ժառանգության օբյեկտները ներկայացված թանգարանի ցուցափեղկերում:
Թանգարանը կներկայացվի երկրի շրջաններում:



























