Լուսանկարները, որոնք հրապարակվում են Instagram–ում, կարող են պատմել մարդու հոգեկան եւ զգացմունքային վիճակի մասին, հայտնում է Informing–ը։
Հարվարդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս տարբերել դեպրեսիայով տառապող օգտատերերին։
Այս մշակումը ճիշտ արդյունքներ է ցույց տալիս դեպքերի 70 տոկոսում։ Փորձերի ընթացքում գիտնականները վերլուծել են 150 օգտատերերի հաշիվներ, նաեւ քառասուն չորս հազար լուսանկար։
Արդյունքում հետազոտության 75 մասնակիցների մոտ գիտնականները հայտնաբերել են դեպրեսիա, իսկ 95-ը՝ միանգամայն առողջ են եղել։
Մասնագետների խոսքով դեպրեսիվ վիճակի մասին են վկայում կապույտ կամ սեւ -սպիտակ երանգներով ոչ պարզորոշ լուսանկարները։




























