Նյուքասլի համալսարանի գիտաշխատողները պարզել են Ավստրալիայի դիրքի փոփոխությունների պատճառը։ Ինչպես հայտնի է, այդ մայրցամաքը տարեկան մի քանի միլիմետրով տեղաշարժվում է, հայտնում է Informing–ը։

Գիտնականներն այս երեւույթը բացատրել են նրանով, որ մայրցամաքը կախում ունի Երկրի զանգվածի կենտրոնի տատանումներից։ Պարզվում է, Ավստրալիան ազդում է գլոբալ արբանյակային դիրքավորման համակարգի աշխատանքի վրա։

Նշենք, որ վերջին 22 տարիներին Ավստրալիան մոլորակի տատանողական ցնցումների հետ փոխկապվածության պատճառով կես մետրով տեղաշարժվել Է։

Մասնագետները նշել են, որ տվյալ փոփոխությունները աննկատ են բնակչության համար, բայց ահա արբանյակային սարքերը կարող են նկատել դրանք։