Չինաստանի Ժողովրդական բանկը դոլարի հանդեպ յուանի դիրքերը թուլացրել է 0.26%-ով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Չինական ԿԲ-ն միջին փոխարժեք է սահմանել 6.8295 յուանը, ինչը 180 կետով ավելին է անցյալ ուրբաթ գրանցված ցուցանիշից, երբ փոխարժեքը 6.8115 էր: Այսպիսով՝ դոլարի հանդեպ յուանի փոխարժեքը 2010 թվականի հունիսից ի վեր նվազագույն ցուցանիշի է հասել. այն ժամանակ փոխարժեքը հասել էր 6.82-ի:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
2008 թվականի աշնանից ի վեր յուանը շուրջ մեկ տարի 6.8-ի մակարդակում էր, իսկ 2009-ի սեպտեմբերին կրկին սկսեց աճեց: Փոխարժեքի գագաթնակետը 2014 թվականի հունվարին էր, երբ 1 դոլարը շուրջ 6 յուան արժեր:




























