Նոյեմբերի 14-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՊՀ-ի Միջպետական հետախուզման մասին պայմանագրին միանալու որոշումը: Դեռեւս 2010 թվականին Մոսկվայում ստորագրված Պայմանագրին միանալուն կողմ է քվեարկել 109 պատգամավոր, 2-ը՝ դեմ, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Խորհրդարանում պայմանագիրը ներկայացնելու ժամանակ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների գործընկերների հետ Հայաստանի փոխանակվող տվյալներն Ադրբեջանի իրավապահներին հասանելի չեն լինի, եթե դա կարող է վնաս պատճառել երկրի շահերին:



























