Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոգիլեւի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանձնարարել է 2017 թվականին միջին աշխատավարձը վերադարձնել 500 դոլարի մակարդակին՝ աշխատանքի արտադրողականության աճի պայմանով: Այս մասին հայտնել է «ԲԵԼՏԱ»-ն:
Մարզկենտրոնի զարգացման հեռանկարների վերաբերյալ զեկույցը լսելով՝ նախագահը նշել է, որ աշխատավարձերի ներկայիս մակարդակը անբավարար է համարում: «Պատրաստվեք մյուս տարի միջին աշխատաարձը 500 դոլար հասցնելուն»,- հանձնարարել է նա՝ հավելելով, որ աննպատակահարմար է աշխատավարձն առանց աշխատանքի արտադրողականության բարձրացնելը:



























