Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում հոկտեմբերի 30-ին արգելափակված 62-ամյա Ռիտա Դոդոյանի վիճակում չնայած դրական փոփոխություններ կան, բայց շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ 62-ամյա կինը հնարավոր է՝ մինչեւ շաբաթվա վերջ չի տեղափոխվի հիվանդասենյակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակվել է 62-ամյա քաղաքացի, որը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում կնոջ ոտքը վիրահատել են։ Կինն ունի սրունքի բաց կոտրվածք, թոքերի սալջարդ, կողերի եւ ամրակի կոտրվածք:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից մեզ տեղեկացրել էին, որ ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ստեղծվել է դեպքի տեխնիկական քննության հանձնաժողով՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: