Բանակին օգնություն պետք է, բայց պետք չէ այն աղքատներից հավաքել։ Այս մասին նոյեմբերի 16-ին՝ ԱԺ–ում զինվորականների ապահովագրության համար 1000-ական դրամ գանձելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։

Նրա խոսքով՝ կան ընտանիքներ, որոնց համար այդ 1000 դրամը մի քանի օրվա ապրելու փող է։ Խոսքը միայն  նրանց մասին չէ, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում։ Ինչ–որ մեկը կարող է շատ վաստակել, սակայն մեծ ընտանիք պահել։ «Բանակին օգնել պետք է, բայց գումար հավաքելու ավելի արդար միջոցներ կան։ Բանակին եկամուտ ապահովեք ՃՈ տուգանքներից եւ վճարովի կայանատեղիներից»,– նշել է Շահգելդյանը։