Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան–Մարկ Էյրոն նախօրեին քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը։
Նախարարները նշել են արագ հակամարտության քաղաքական կարգավորման համար բանակցային գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, փոխանցում է haqqin.az –ը։
Մամեդյարովն ընդունել է Ֆրանսիայի առաջարկը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում «3+2» ձեւաչափով հանդիպում կազմակերպելու մասին, որը կընթանա դեկտեմբերին Համբուրգում։
Էմլար Մամեդյարովը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ նոր ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսքոնթիի հետ։




























