Իրաքում հարսանիքի ժամանակ մահապարտի կողմից ականապատ ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով առնվազն 17 մարդ է զոհվել, ավելի քան 30 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ֆալուջայից 30 կմ հեռավորությամբ. քաղաքն «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատագրվել է այս ամառ:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:




























