Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Նա նշեց, որ դատարանի այս որոշումը բողոքարկվելու է:

Նշենք, որ Էդվարդ Գրգորյանին եւ նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն առեւանգելը  եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը:

Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) մեեղադրանքներով։