Երեւանի Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ասյօր՝ նոյեմբերի 18-ին, բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանքի ժամկետը ներկայացնելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը:

Լրագրողների հետ զրույցում Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատավարությունը խիստ ձեւական է եւ ինքը դատավարությանն այլեւս չի վստահում:

Հիշեցնենք, որ  Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստումը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով: Ավելացել է  նաեւ 238 հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը՝ կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: