Օրինագիծը, որով առաջարկվում է Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերից 1000-ական դրամ պահել, գաղափար է, այլ ոչ թե միջոցների հավաքագրում: Նոյեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Իհարկե, ըստ նրա, այս նախաձեռնության հակառակորդների պնդումներում նույնպես ռացիոնալություն կա: «Ինձ համար կարեւոր է գաղափարը, եւ այն չի կարելի վերածել նախընտրական արշավի տարրի: Վստահ եմ, որ այդ հիմնադրամն այնպիսին կլինի, որտեղից գողերը չեն կարողանա գողանալ: Դրա համար հանրային վերահսկողություն է անհրաժեշտ: Ես կառաջարկեի, որպեսզի բոլոր այդ գողերին զրկեին ունեցվածքից»,- նշել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նոյեմբերի 18-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ապահովագրական վճարների մասին օրինագիծը:




























