Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ հանրության վստահության մակարդակը սարսափելի ցածր է: Նոյեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով զինծառայողների ապահովագրավճարների համար քաղաքացիների աշխատավարձերից 1000-ական դրամ պահելու մասին օրինագծին:

Նրա խոսքով՝ այսօր նման անվստահություն կա Հայաստանի քաղաքական կուսակցությունների նկատմամբ: «Ներկա պայմաններում ճիշտ կլիներ գնալ պայմանագրային ծառայության ընդլայնման ճանապարհով: Բայց դրա համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ»,- հավելել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նոյեմբերի 18-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ապահովագրական վճարների մասին օրինագիծը: