Նոյեմբերի 20-ին, ժամը 18.20-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Փափազյան փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 39-ամյա Համբարձում Հովհաննիսյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 20-ին, մահացել է:

Կատարվում է քննություն: