Ադրբեջանում սրճարանի տնօրենը երիտասարդ մատուցողուհուն դաժանորեն ծեծել է։
ԱՊԱ-ն հայտնում է, որ 26-ամյա Ազիմա Ալիեւան «կողերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյանջայի Շտապ օգնության քաղաքային հիվանդանոց:
Նրա վիճակը միջին ծանրության է: Ա. Ալիեւայի խոսքով՝ իրեն ծեծել է Շամխորի ճաշարանի տնօրենը, որտեղ ինքն աշխատում է: Փաստով քննություն է կատարվում:




























