Զաքարիա Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ), որը մեղադրվում հանցավոր միության կազմակերպման մեջ, չի անցել պոլիգրաֆ ստուգումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Գոֆշտեյնը:
«Ո՛չ, եւ չենք էլ պատրաստվում (ստի դետեկտոր անցնել), քանի որ դա քրեական գործով ապացույց չի հանդիսանում»,- ասել է նա:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, վկայակոչելով փաստաբան Անտոն Մատյուշենկոյին, որն իբր ներկայացնում է Մոսկվայի քննչական վարչության պետի առաջին տեղակալ Դենիս Նիկանդրովի պաշտպանությունը, որ Շաքրոն պոլիգրաֆ ստուգում է անցել, որն իբր ցույց է տվել, որ քրեական հեղինակությունը Ռուսաստանի քննչական կոմիտեի բարձրաստիճան աշխատակիցներին կաշառք չի փոխանցել:




























