Միջազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է քննարկել ամառային Օլիմպիական խաղերը հաստատված օրացուցային ժամկետներից դուրս անցկացնելու հնարավորությունը: Ըստ կանոնադրության` խաղերը պետք է անցկացվեն հուլիսի 15-ից օգոստոսի 31-ը: АР-ը հաղորդում է, որ դա կարվի միայն այն դեպքում, եթե Օլիմպիական խաղերի իրավունք ստանա չափազանց շոգ կլիմայով քաղաք, օրինակ` Դուբայը կամ Դոհան: Այդ դեպքում խաղերը կտեղափոխվեն սեպտեմբեր – հոկտեմբեր:

Նախադեպը եղել է 2000թ., երբ Սիդնեյի խաղերը մեկնարկեցին սեպտեմբերի 15-ին: