Ռուսաստանից Վրաստան են վտարում քրեական հեղինակություն Միրոն Գորգիձեին, որը հայտնի է Միրիկո Քութաիսկի մականունով։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Վոլկի խոսքով՝ նոյեմբերին լրացել է նրա կալանքի ժամկետը։ Նրան ազատազրկել էին թմրանյութերի ապօրինի օգտագործման, պահման եւ տեղափոխման համար։
«Որոշում է ընդունվել Ռուսաստանի տարածքում նախկինում դատված 64-ամյա Վրաստանի քաղաքացու գտնվելու անցանկալիության մասին։ Այս պահին քաղաքացուն հայտնել են, որ ՌԴ տարածքում նրա գտնվելը ցանկալի չէ, նրան տեղափոխել են օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման հատուկ հաստատություն»,– ասել է Վոլկը։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ քրեական հեղինակության անունը Միրոն Գորգիձե է, մականունը՝ Միրիկո Քութաիսկի։




























