Հայտնի է 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն ժամանակացույցի` քննությունները կկազմակերպվեն.

«Հայոց լեզու եւ հայ գրականություն» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 26,

«Մաթեմատիկա» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 28,

«Հայոց պատմություն» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 29,

«Ռուս գրականություն» (բանավոր) ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում,

«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր) ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում,

«Ֆիզկուլտուրա» (ամփոփիչ ստուգարք)-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: