Նոյեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարից հետո տղամարդն ընկել է հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ կրկին վրաերթի ենթարկվել մեկ այլ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողմից ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























