Հայաստանի քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ Հայաստանում ամենաընդդիմադիր կուսակցությունը  «Նոր Հաայստանն» է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Հարցման ընթացքում գնահատումը եղել է 1-5 սանդղակով: Այսպիսով՝ քաղաքացիների 3.6 տոկոսը կարծում է, որ «Նոր Հայաստանն» է, 3.5 տոկոսը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», 3.2 տոկոսը կարծում է, որ ընդդիմադիր կուսակցություն է ՀԱԿ-ը, իսկ 3.1 տոկոսը՝ «Ժառանգությունը»,-ասաց նա:

Արամ Նավասարդյանը նաեւ նշեց, որ քաղաքացիները ընդդիմադիր գործիչներ են համարում Ժիրայր Սեֆիլյանին, Զարուհի Փոստանջյանին, Նիկոլ Փաշինյանին եւ Հրանտ Բագրատյանին: