Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Արմեն Մարտիրոսյանը 1987-1990 թթ. եղել է ՀԼԿԵՄ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար, 1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992-1993 թթ. – եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։
1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր: Եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի ղեկավար։
1999-2003 թթ. – եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
2003-2009 թթ. - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
2009 թ. օգոստոսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից:
2009 թ. օգոստոսի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
2013 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
2015 թ. ապրիլի 4-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:




























