Հայաստանի քաղաքացիների աշխատավարձից հազարական դրամ պահելու օրինագիծը սասանում է բանակի հանդեպ հավատը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում փոքրաթիվ արժեքներ են մնացել, մարդիկ միմյանց չեն հավատում: «Բայց զինծառայողին հավատում են, եւ չարժե այդ հավատն այդպիսի խոցելի հարթության մեջ դնել: Անհրաժեշտ էր երկու քայլ կատարել՝ ուսումնասիրել, թե ինչպես է պատահում, որ զինծառայողը հին զենքով է կռվում, եւ ինչու փող չկա զինծառայողին պահելու համար»,- նշեց Սեդրակյանը: