Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ 3-րդ զորամիավորումում նոյեմբերի 14-ից 19-նն անցկացվել է երկկողմանի երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժությանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր: Զորավարժության ընթացքում, զարգացող իրադրության պահմաններում, կատարվել է հարձակողական եւ պաշտպանողական մարտի պլանավորում եւ ղեկավարում: Զորավարժության ավարտին տեղի է ունեցել արդյունքների ամփոփում եւ տրվել են համապատասխան հանձնարարականներ: Զորավարժության ընթացքում բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ դրամական պարգեւներով: