Նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագծողների եւ հետազոտողների ազգայի միավորման (NOPRIZ) 2016 թվականի լավագույն նորարական նախագծերի մասնագիտական մրցույթը, որին ներկայացվել էր 188 հայտ:

Հեղինակավոր այս մրցույթին մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ներկայացրել էր 2015-16թթ. մշակված ուսումնամարզական համալիրի նախագիծը` Երեւանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում:

Այս աշխատանքը «Բազմաֆունկցիոնալ համալիրի լավագույն նախագիծ» եւ «Կրթության ոլորտի օբյեկտի լավագույն նախագիծ» անվանակարգերում արժանացել է առաջին  մրցանակների: Մրցանակները եւ դիպլոմները «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցչին շնորհել է Ռուսաստանի Դաշնության նախագծողների եւ հետազոտողների ազգային միավորման նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական ճարտարապետ, «Մոսնախագիծ-2» ինստիտուտի տնօրեն Միխայիլ Պոսոխինը: