Կրասնոդարցի 22-ամյա աղջիկը համացանցում տղայի հետ է ծանոթացել եւ կարճատեւ նամակագրությունից հետո համաձայնել է նրա հետ հանդիպել: Նա տղային իր տուն է հրավիրել, հայտնում է «ԿՄՎ-Նորություններ»-ը:

Տղան իրեն տղամարդավարի է պահել: Հանդիպման ժամանակ նա սկսել է դանակով սպառնալ եւ աղջկանից փող պահանջել: Աղջիկը վախեցել է եւ նրան 15 հազար ռուբլի է տվել:

Ոստիկանության որոնողական աշխատանքներն ավարտվել են կողոպտիչի հայտնաբերմամբ: Պարզվել է, որ նա Հայաստանի 34-ամյա բնակիչ է: Փողը նա հասցրել էր ծախսել՝ լիցքավորելով իր բջջայինը եւ կոնֆետ գնելով: Տղամարդը ձերբակալված է, նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում: Հարուցվել է քրեական գործ: