ՌԴ ՆԳՆ Մոսկվայի  մարզի Շոլկովսկի շրջանի վարչությունը նախաքննչական ստուգում է իրականացնում «Գրանդ» ընկերությունների ղեկավար Գրիգոր Աղեկյանի նկատմամբ, որին կասկածում են մարտական ատրճանակից մերձմոսկովյան Ֆրյազինոյի փոխքաղաքապետի վրա կրակելու մեջ։

«Ռոսբալտի» աղբյուրները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել դեռեւս 2016-ի նոյեմբերի 15-ին։ Այդ օրը փոխքաղաքապետն ու համայնքային հսկողության բաժնի աշխատակիցները եկել էին «Սպուտնիկ» առեւտրի կենտրոնի մոտ գովազդային կառույցների ապամոնտաժման համար, որոնք, ըստ պաշտոնյաների, ապօրինի էին տեղադրվել։ Այնտեղ էր եկել նաեւ Գրիգոր Աղեկյանն իր թիկնապահներով։

«Աղեկյանը սպառնացել է վրեժ լուծել եւ սպանել, իսկ նրա թիկնապահները ծեծկռտուք են սկսել քաղաքապետարանի աշխատակիցների հետ,– ասված է Ֆրյազինոյի ղեկավարի հայտարարության  մեջ,– Աղեկյանը հագուստի տակից հանել էր մարտական ատրճանակը եւ 2 անգամ փորձել էր կրակել փոխքաղաքապետի վրա»։