Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սկսել է նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները:

Նույն օրը  ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների հետ՝ խորհրդանշական համարելով այդ գործընթացի մեկնարկը հենց նման շրջանակներում: