Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 23-ին,  առավոտվանից փակել են  գյուղ մտնող  ճանապարհը՝ պահանջելով վճարել աշխատավարձը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արգելի գյուղապետ Մաթեւոս Ավագյանը։

Նա նշեց, որ քիչ առաջ գյուղացիներին հաջողվել է համոզել բացել ճանապարհը՝ պայմանով, որ երեքշաբթի մարզային իշխանությունը հանդիպելու է գործարանի սեփականատիրոջ հետ եւ քննարկելու է աշխատավարձի հարցը։

Նշենք, որ խոսքը «Արգել» գործարանի մասին է, որն արտադրում է ամրան։ Արդեն մեկ տարի է գործարանը չի աշխատում եւ չի վճարել աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձը։

«Մարզպետի, ոստիկանության, ազգայինան վտանգության, իմ խնդրանքով  ժողովուրդը բացեց՝ հարգելով մեր խնդրանքը, պայմանավորվեցինք, որ  երեքշաբթի օրը  մարզպետարանում գործարանի սեփակնատիրոջ հետ կհանդիպենք եւ տեսնենք՝ ինչ է արվելու»,-ասաց գյուղապետը։