Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ադրբեջանցի ընդդիմադիրներ՝ Իլհամ Հուսեյնովի, Թազախան Միրալամլիի, Բահրուզ Գասանովի, Թոֆիք Դադաշեւի, Թյուրքել Ալիսոյի եւ Աղավերդի Ռուշանովի հայցերով որոշումը, որոնց իրավաբանական ներկայացուցիչն էր փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւը:

contact.az-ը հայտնել է, որ Մուստաֆաեւը բողոքներ էր ներկայացրել ապօրինի կալանքի, ժողովների ազատության եւ դատական արդար քննության իրավունքների խախտումներով: Դատարանը ընդունել է հայցվորների իրավունքների խախտումը եւ որոշել է յուրաքանչյուրին 12 հազար եվրոյի փոխհատուցում վճարել, եւս 6 հազար եվրո դատական ծախսերի համար: Այսպիսով, Ադրբեջանի կառավարության նկատմամբ սահմանված դրամական պատժի ընդհանուր գումարը կազմում է 72 հազար եվրո: Դրա հետ մեկտեղ ՄԻԵԴ-ը նվազեցրել է իրավաբանական ծառայությունների համար վճարման գումարը՝ յուրաքանչյուր գործի համար նշանակելով 500 եվրոյի տուգանք: