Նոյեմբերի 24-ին, ժամը 21.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ Լամբադա կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի 63 հասցեի մոտակայքում բախվել են «Վազ 2104» մակնիշի 33 LV 687 պետհամարանիշի (վարորդ՝ Դ. Բ., 1977 թ. ծնված) եւ «Toyota Corolla» մակնիշի 22 DO 006 պետհամարանիշի (վարորդի տվյալները պարզ չեն) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Դ. Բ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկներոը տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:




























