Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 24-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» մակնիշի 35 LT 211 համարանիշի եւ «Dodge» մակնիշի 10 LT 946 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 21-ամյա Ալբերտ Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական կլինիկա», իսկ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 21-ամյա Սեյրան Ա.-ն եւ 21-ամյա Ա. Մ.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Dodge-ը կողաշրջվել եւ վնասել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը: