«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին ընդառաջ ցուցակների շուրջ փոթորկումները սկսվել են: ԲՀԿ-ում իրավիճակն ավելի սրված է, քանի որ մինչ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ հայտարարությունները, արդեն իսկ որոշ ուրվագծումներ տեղի էին ունեցել:
Այդ ցուցակում տեղ էին գտել ինչպես ԲՀԿ-ն լքած, ապա մտքափոխված պատգամավորներ, այնպես էլ այլ խմբակցություններ լքածները: Վերջիններիս շարքում էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով իր մտերիմների շրջանում վստահեցրել էր, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն խոստացել է տեղավորել ԲՀԿ ցուցակում:
Մեր տեղեկություններով՝ օտարների հնարավոր ներգրավումը ԲՀԿ ցուցակում դժգոհության տեղիք է տվել եւ Ծառուկայնին ավելի մտերիմները պնդել են սրբագրել ցուցակը, որի հետեւանքով դուրս է մնացել նաեւ Լյուդմիլա Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























