Եվրասիական զարգացման բանկի համար Հայաստանի հետ համագործակցության ամենակայացած եւ ոչ խնդրահարույց ոլորտը ոռոգման համակարգն է: Այս մասին ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Եվրասիական զարգացման բանկի Հակաճգնաժամային հիմնադրամի ներդրումային վարկերի մասով նախագծային խմբի տնօրեն Ալեքսեյ Չերկաեւը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանի խնդրանքով հյուրերը ներկայացրել են ԵՀԿԶ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ըստ Ա. Չերկաեւի՝ այս պահին քննարկվում են «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակում հետաձգված գնումների գործընթացի կազմակերպման մանրամասները: Ըստ պաշտոնյայի՝ Համաշխարհային բանկի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է գնումների գործընթացը սկսել արդեն  2017 թվականի տարեսկզբին:

Նշենք, որ  Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը եւ ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաեւ բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը եւ այլն:

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, որոնք են` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոսով, հիմնական եւ միջտնտեսային ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացումը եւ ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ չնայած այն հանգամանքին, որ հետաձգված գնումների գործընթացը որոշ խնդիրներ է առաջացրել ընդհանուր ծրագրի իրականացման համար, սակայն, նաեւ պատասխանատվության ավելի ծանր բեռ է դրել պատասխանատուների ուսերին՝ աշխատանքն առավել մանրամասն եւ բարեխղճորեն  կազմակերպելու առումով: