Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Կառավարության լրատվական ծռայությունից տեղեկացնում են, որ վարչապետը կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ:
Կարեն Կարապետյանն ընդգծել է մեր երկրի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունը և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է մանրամասն քննարկման առարկա դարձնել բոլոր առաջարկները: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ՝ նաև երրորդ երկրներ մուտք գործելու տեսանկյունից:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Թիան Էրլունը նշել է, որ իր առաքելությունն է նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և ավելացրել, որ հատկապես կարևորում է տնտեսական փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի ուղերձը կփոխանցի իր երկրի կառավարությանը:
(3).jpg)



























