Այսօր տեղի է ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, ՀՀ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներին, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կուսակցության վարչությունն այսօր նաեւ ընտրել է կուսակցության փոխնախագահ եւ մամուլի խոսնակ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ է ընտրվել վարչության անդամ Անժելա Խաչատրյանը, իսկ մամուլի խոսնակ՝ Սոնա Մինասյանը:

Հիշեցնենք, որ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նախօրեին տեղեկացրել էր իր հրաժարականի մասին։

Անժելա Խաչատրյան

Սոնա Մինասյան